ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

Հետաքրքրված եք մեկօրյա էքսկուրսիաներո՞վ։ «Թայմ Թու Թրավել»-ը առաջարկում է մեկօրյա տուրերի լայն ցուցակ, որից կարող եք ընտրել ձեզ առավել հետաքրքրողը։

ՄԵԿՕՐՅԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

Հետաքրքրված եք մեկօրյա էքսկուրսիաներո՞վ։ «Թայմ Թու Թրավել»-ը առաջարկում է մեկօրյա տուրերի լայն ցուցակ, որից կարող եք ընտրել ձեզ առավել հետաքրքրողը։

Տուր դեպի Տաթև

Այս ուղղությունը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային արժեք ունեցող վայրերին, համտեսելու հայկական խոհանոցի ճաշատեսակները, ինչպես նաև մասնակցել մի շարք վարպետաց դասերի։

Տուրի ծրագիրը ՝
  • Այցելություն Նորավանքի վանքային համալիր
  • Այցելություն Թռչունների քարանձավ
  • Այցելություն <<Արենի գինու գործարան>> և գինու համտես
  • Այցելություն Տաթևի վանքային համալիր 
  • Այցելություն Քարահունջ
Նկարագրություն

Շրջագայությունը կսկսվի հայկական եկեղեցական ճարտարապետության համակարգում առկա եզակի և ինքնատիպ կառուցվածք ունեցող Նորավանքի վանքային համալիրով։ Այն կառուցվել է XIII-XIV դդ․ և 2002 թվականին ընդգրկվել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։

     Այնուհետև կանգառ Արենի գյուղում, անմիջապես Թռչունների քարանձավի դիմաց, որտեղ վերջերս հայտնաբերվել է աշխարհի հնագույն շուրջ 6000 տարեկան գինեգործարանը: Այս շրջանը հիմա էլ Հայաստանի գինեգործության կենտրոնն է, ուր կարելի է փորձել հրաշալի գինիներ Արենի տեսակի խաղողից:

    Այնուհետև ուղևորություն դեպի Տաթև, որը Հայաստանի ճարտարագիտական, եկեղեցական, կրթագիտական կենտրոններից է և զբոսաշրջիների շրջանում մեծ հետաքրքրություն է ներկայացնում վանքի ճոճվող հուշասյունը: Իսկ այնտեղ գտնվող «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։

     Սիսիան քաղաքի մոտակայքում կանգառ «Քարահունջ աստղադիտարան» կոչվող նախապատմական մեգալիթյան կառույցի մոտ: Որոշակի տրամաբանությամբ ուղղահայաց դասավորված և վերնամասում անցքեր ունեցող հսկա քարերով այս հուշարձանը թվագրվում է մ.թ.ա. VI հազարամյակով և վարկածներից մեկի համաձայն համարվում է աշխարհի հնագույն աստղադիտարանը:

     

Տուր դեպի Խոր Վիրապ և Նորավանք

Double click to change this paragraph text. This is not a Lorem Ipsum text, but we still want to keep it long, blah-blah-blah, is it long yet? Oh it's enough, double click to edit :)

Տուրի ծրագիրրը՝ 

  • Այցելություն Խոր Վիրապ վանքային համալիր
  • Այցելություն <<Թռչունների>> քարանձավ
  • Այցելություն Նորավանքի վանքային համալիր
Նկարագրություն

      Ճանապարհորդությունը հնարավորություն կտա այցելել Արարատ լեռան ամենամոտ վայրը՝ Խոր Վիրապ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի լեռը։

Խոր Վիրապը հանդիսանում է քրիստոնեական եզակի նմուշ հանդիսացող եկեղեցի, այնուհետև կայցելենք Արենի գինեգործության <<Թռչունների>> քարանձավ, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ՝ 6000 տարեկան գինեգործարանն ու ամենահին կոշիկը։ Այցելություն Արենի: Վայոց Ձոր մարզի այս բնակավայրում և հարակից մի քանի շրջաններում աճում է աշխարհի հնագույն խաղողի տեսակներից մեկը՝ Արենին: Այստեղ կան բազմաթիվ մեծ ու փոքր գինեգործարաններ, համտեսի սրահներ և գինեգործ գյուղացիներ: Այստեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան <<Արենի գինու գործարանում>> մասնակցել գինու համտեսի։ 

     Այնուհետև կուղևորվենք դեպի կարմիր ժայռերով շրջապատված Նորավանքի վանքային համալիրը։ Եկեղեցականայսհամալիրըզբոսաշրջիկներինգրավումէոչմիայնճարտարապետականհիասքանչլուծումներով, այլևռելիեֆայինդիրքով, շրջակայքիլեռներգեղեցկությամբ։ Այն կառուցվել է XIII-XIV դդ․ և 2002 թվականին ընդգրկվել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։

Տուր դեպի Գառնի-Գեղարդ-Սևանա լիճ

Տուրի ծրագիրրը՝ 

  • Այցելություն Սևանավանք (Սևանալիճ)
  • Ֆոտո կանգառ Չարենցի կամարի մոտ
  • Այցելություն Գառնու հեթանոսական տաճար
  • Մասնակցություն լավաշ թխելու արարողությանը
  • Այցելություն Գեղարդի վանական համալիր
Նկարագրություն

    ՈՒղևորություն դեպի Հայաստանի գոհարներից և խորհրդանիշներից մեկը՝ Սևանալիճ։ Այն Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Սևանա թերակղզի տանող աստիճանները բարձրանալով՝ Ձեզ սպասվում է լճի չնաշխարհիկ տեսարանը։ Կայցելեք նաև Սևանավանք, որը 9-րդ դարի պատմաճարտարապետական մեծ համալիր է։ Այստեղ է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ <<Ամենափրկիչը>>, որը Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է։ 

     Ողջաբերդ գյուղում ֆոտո-կանգառ <<Չարենցի կամար>> հուշարձանի մոտ։ Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։

      Այնուհետև կայցելենք Գառնու տաճար։ Այն միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհդային տարածքում։ Տաճարի հորինվածքը հունա-հռոմեական և հայկական ոճերի խառնուրդ է կառուցված հայոց Տրդատ Ա թագավորի կողմից։ Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը։

      Հաջորդ կանգառը կլինի Գեղարդի վանքային համալիրը, որը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ։ Ըստ ավանդույթի Սուրբ Գեղարդը, որը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որոով հռոմեացիների հարյուրապետը խոցել է Հիսուսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել Գեղարդի վանքում 5 դարի ընթացքում։

Տուր դեպի Ամբերդ ամրոց

Տուրի ծրագիրրը՝ 

  • Այցելություն Ամբերդ ամրոց
  • Այցելություն Արագած լեռ
  • Այցելություն Տեղերի վանք
  • Այցելություն Քարի լիճ
Նկարագրություն

   Ճամփորդությունը կսկսենք Ամբերդ միջնադարյան բերդաքաղաք ամրոցից, որը կառուցվել է 10-րդ դարում։ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։ 

     Այնուհետև կուղևորվենք Արագած լեռ՝ ամենաբարձր լեռը Հայաստանում, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը. ունի 4 գագաթ:

    Բնությունն այստեղ արտասովոր գեղեցիկ է: Արագածը հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Իրենց ստեղծագործություններում Արագածը գովերգել են հայ պատմիչները, նկարիչները, բանաստեղծները, երաժիշտները։ 

  Այնուհետև այցելություն Տեղերի վանք, որը գտնվում է Բյուրականից հյուսիս, Տեղեր գյուղում, անդնդախոր կիրճի աջափնյա եզրին։ Այն համարվում է 11-րդ դարի յուրօրինակ համալիր, որի բոլոր ուղիները տանում էին դեպի Ամբերդ։

    Իսկ վերջին կանգառը կլինի Քարի լճի մոտ, որը տեղակայված է Արագած լեռան լանջին: Գտնվում է ծովի մակերևույթից 3207 մ բարձրության վրա: Բյուրականից դեպի Քարի լիճ կա անցնող ճանապարհ, արևելյան ափին կարելի է տեսնել օդերևութաբանական կայան։

Տուր դեպի Գյումրի

Տուրի ծրագիրրը՝ 

  • Այցելություն Արուճավանք
  • Այցելություն Գյումրի
  • Այցելություն Մարմաշեն
  • Այցելություն Հառիճավանք
Նկարագրություն

   Տուրը կսկսենք Արուճավանքի վանքային համալիրից, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Իր չափերով Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է։ 

  Այնուհետև կուղևորվենք Գյումրի, որը համարվում է Հայաստանի երկրորդ քաղաքը Երևանից հետո:  Գյումրու տեսարժան վայրերից մեկը սրբապատկերների շարքում դասված Վարդան Մամիկոնյանին նվիրված հուշարձանն է: Գյումրին համարվում է արվեստի և մշակույթի կենտրոն: Քաղաքը կոչվում է նաև «հումորի մայրաքաղաք», քանի որ այստեղ ծնվել են բազմաթիվ հումորիստներ: 

    Այնուհետև կայցելենք Մարմաշեն՝ Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից մեկը: Այստեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալու գյուղի հարուստ պատմամշակութային հուշարձաններին։

  Իսկ վերջին կանգառը կլինի Հառիճավանքի վանքային համալիրը։ Վանքը եղել է գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

Տուր դեպի Սանահին և Հաղպատ

Տուրի ծրագիրրը՝ 

  • Այցելություն Օձուն 
  • Այցելություն Սանահին վանքային համալիր
  • Այցելություն Հաղպատի վանք
  • Այցելություն Քոբայր
Նկարագրություն

        Ուղևորություն դեպի Օձուն գյուղ, որտեղ կայցելենք Օձունի տաճար։ Այն  շրջապատված է Հայաստանի հյուսիսի չքնաղ բնությամբ, որի գունագեղ պատկերներն առավել հեքիաթային են դառնում աշնանը:

    Այնուհետև կայցելենքհանրապետությանհյուսիսայինմասում, Լոռումարզիտարածքում  գտնվող՝ՍանահինիևՀաղպատիեկեղեցականհամալիրները: 

    Սանահինի վանքը գտնվում է Թումանյանի տարածաշրջանի համանուն գյուղում: Այն հայկական ճարտարապետության առավել նշանավոր հուշարձանախմբերից է, որը կառուցվել է X-XIII դարերում: 

    Հաղպատի այս բարդ, հետաքրքիր կառուցվածք ունեցող համալիրը նշանավոր է նրանով, որ հայ խոշոր բանաստեղծ, երգահան, աշուղ Սայաթ-Նովան այս տեղ ապրել և ստեղծագործել է մի քանի տարի: Հենց այստեղ էլ նա գրել է իր հանրահայտ «Աշխարհս մե փանջարա է» երգը: Հաղպատ այցելող զբոսաշրջիկները կարողեն տեսնել այն խուցը, որը աքսորի ժամանակ տրամադրվել էր Սայաթ-Նովային, և որն ունի մի փոքր պատուհան, որով նա կապ ուներ «աշխարհի» հետ: 

    Իսկ վերջին կանգառը կլինի Քոբայրի վանքային համալիրը, որը զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։

 

Տուր դեպի Աշտարակ

Տուրի ծրագիրրը՝ 

  • Այցելություն Օշական
  • Այցելություն Կարմրավոր եկեղեցի
  • Այցելություն Հովհաննավանք եկեղեցի
  • Այցելություն Մուղնի
  • Այցելություն Սաղմոսավանք
Նկարագրություն

      Ճամփորդությունը կսկսվի Օշական գյուղից, որտեղ դուք հնարավորություն կունենաք տեսնելու մի շարք հնագիտական հուշարձաններ, պեղումների ընթացքում հայտնաբերված մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և այլ 100-ից ավելի արձաններ։ Կայցելենք նաև Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի, որի խորանի տակ գտնվում է նրա դամբարանը։

    Այնուհետև կայցելենք Կարմրավոր եկեղեցի, որը իր պարզ, կոկիկ , բայց ոչ հասարակ կառուցվածքով գրավում է զբոսաշրջիկներին։

    Իսկ Կարմրավոր եկեղեցուն կհաջորդի Հովհաննավանքի վանքային համալիրը, որի ներսի և դրսի պատերին դուք կարող եք տեսնել 100ից ավելի արձանագրություններ։

    Հաջորդ կանգառը կլինի Մուղնիում։  Դրախտ հիշեցնող պարտեզը զարդարում է վանքի շրջակայքը։ Այն համարվում է ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից:

    Իսկ վերջում կայցելենք Սաղմոսավանք, որը հայտնի է որպես ձեռագրերի պահեստ։ Վանքը առավել գեղեցիկ է, եթե նայում եք դրան հարևան Քասախ գետի հակառակ կողմից:

Շրջայց Երևանում

Տուրի ծրագիրրը՝ 

  • Կասկադ համալիր
  • Օպերայի և Բալետի թատրոն
  • Հյուսիսային պողոտա 
  • Հանրապետության հրապարակ
Նկարագրություն

      Շրջայցը կսկսենք Կասկադի համալիրից, թանգարան բաց երկնքի տակ, որտեղ տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող վարպետների քանդակները։ Այն դարձել է ժամանակակից արվեստի յուրօրինակ կենտրոն և համարվում է Երևանի այցեքարտերից մեկը։

     Շարունակելով զբոսանքը՝ ձեր առջև կբացվի Երևանի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Օպերայի և Բալետի թատրոնի շենքը։ Իսկ Ազատության հրապարակը օրվա տարբեր ժամերին գրեթե միշտ մարդաշատ է։ Ինչպես զբոսշրջիկները, տեղացիները նույնպես սիրում են զբոսնել Ազատության հրապարակով և հասնել Կարապի լիճ։

    Իսկ հետո զբոսանքը կշարունակվի Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ներկա կլինեք երգող շատրվանների հիասքանչ շոուին։

Տուր դեպի Էջմիածին-Զվարթնոց

Տուրի ծրագիրրը՝ 

  • Այցելություն Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
  • Այցելություն Էջմիածնի գանձարան-թանգարան
  • Այցելություն Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
  • Տոլմայի պատրաստում և համտեսում
  • Այցելություն Զվարթնոցի տաճար
Նկարագրություն

      Շրջագայությունը կսկսվի աշխարհի առաջին քրիստոնեական տաճարի այցելությամբ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը կառուցվել է 301-304թթ-ին: Ըստ ավանդության տաճարի կառուցման վայրը  Գրիգոր Լուսավորչին երազում հայտնել է Քրիստոսը: 

Այնուհետր կայցելենք եկեղեցու ներսում գտնվող թանգարանը, որտեղ են գտնվում քրիստոնեական մի շարք մասունքներ, ինչպես նաև Նոյան Տապանի և սուրբ խաչի կտորներ, այդ թվում նաևնիզակը, որով խոցել են Հիսուսին:

Թանգարանից հետո կուղևորվենք Սբ. Հռիփսիմե եկեղեցի, որը համարվում է հայկական եկեղեցաշինության բնորոշ խաչաձև հատակագծով կառույցներից առաջինը:

Ուղևորության ընթացքում դուք կմանսակցեք հայկական ավանդական տոլմայի պատրաստմանը, որը կհամտեսեք ճաշի ժամին: (Նախնական պատվերի դեպքում):

Այստեղից դուք կուղևորվեք դեպի Զվարթնոց, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Տուր դեպի Գառնի- Գեղարդ

Տուրի ծրագիրրը՝ 

  • Ֆոտո կանգառ Չարենցի կամարի մոտ
  • Այցելություն Գառնու տաճար
  • Մասնակցություն թոնիրում լավաշ թխելու արարողությանը
  • Այցելություն Գեղարդի վանական համալիր
Նկարագրություն

    Ողջաբերդ Գյուղում ֆոտո-կանգառ <Չարենցի կամար> հուշարձանի մոտ: Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը:

Այնուհետև կայցելենք Գառնու տաճար: Այն միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում:Տաճարի հորինվածքը հունա-հռոմեական և հայկական ոճերի խառնուրդ է կառուցված հայոց Տրդատ Ա թագավորի կողմից: Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:

Կմասնակցենք թոնիրում լավաշ թխելու արարողությանը

Գեղարդի վանական համալիրը ևս պատմական համալիր է, որը նույնպես ներառված է այս շրջագայության մեջ: Ըստ ավանդույթների այստեղ է պահվում սուրբ Գեղարդը, որը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որով հռոմեացիները հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել Գեղարդի վանքում 5 դարի ընթացքում: 

Ծաղկաձոր, Կեչառիսի վանական համալիր

Նկարագրություն

   Այս հետաքրքիր շրջագայության ժամանակ դուք կայցելեք Ծաղկաձոր, որի անունը հենց խոսոմ է քաղաքի գեղեցկության և հրճվանքների մասին: Ծաղկաձորը, ինչպես և մյուս զբոսաշրջային գոտիները, իր շուրջ է հավաքում մարդկանց ամենատարբեր, հեռավոր ու անսպասելի վայրերից: Հին ժամանակներից բնակեցված այս տարաքը այսօր առողջարանային քաղաք է:Սա հիանալի առողջարան է շնչուղիների խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այն ժամանակը, որ մարդիկ այստեղ են անցկացնում, բարձրացնում է դիմադրողականությունը, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ ինքնազգացողություն ունենալ ողջ տարվա ընթացքում: Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:  էքսկուրսիան էլ ավելի հետաքրքիր կդարձնի ճոպանուղիով ճամփորդությունը։

Սևանա լիճ-Սևանավանք

Նկարագրություն

   Լինելով Հայաստանում՝ պարզապես պետք չէ բաց թողնել կապուտաչյա Սևանա լիճը այցելելու Ձեր հնարավորությունը: Գեղարքունիքի մարզում, ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա գտնվող Սևանա լիճը Հայաստանի գոհարներից ու խորհրդանիշներից մեկն է: Սևանա թերակղզի տանող աստիճանները բարձրանալով՝ Ձեզ սպասվում է լճի չնաշխարհիկ տեսարանը: Կայցելեք նաև Սևանավանք, որը  9-րդ դարի պատմա-ճարտարապետական մեծ համալիր է: Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է: